Recart

Մեր մասին

Ձեր գաղափարը գեղարվեստական կյանքի կոչելով։

Վիդեո պրոդուկտի ստեղծում սկսած գաղափարից մինչեվ վերջնական արդյունք

Ընկերության հիմքը եղել է պրոեկտների ստեղծում կամ մշակում, որոնք իրենց տեսակի մեջ կունենան և՛ կոմերցիա, և՛ արվեստ:

Պահպանելով կապ բոլոր փուլերում մեր հաճախորդների հետ՝ մենք կյանքի ենք կոչում նրանց գաղափարները՝ պահպանելով շուկայի պահանջները և նեղ մասնագիտական գրագիտությունը։

Ծառայություններ

Վիդեո պռոյեկտներ

01

Finca

Եզակի կոմերցիոն աշխատանքներից մեկը, որը ստեղծել ենք Non Gravity Creative Agency-ի հետ, որտեղ թիմը հնարավորություն է ստացել էքսպերիմենտների։ Միքսելով գեղարվեստական և վավերագրական հերոսներին՝ ստեղծվել է մի հոլովակ, որը չի հեռվանում մարքեթինգիային թիմի առաջադրած ընդհանուր սկզբունքներից։

02

Jellyfish

Համագործակցելով Jellyfish-ի մտահաղացման հեղինակի և սեփականատիրոջ հետ՝ մենք խորասուզվում ենք ռեստորանի սկզբնավորման պատմության մեջ: Հոլովակը միավորում է գեղարվեստական և վավերագրական ոճը՝ ֆիքսելով ամբողջ ճանապարհորդությունը, սկսելով թղթի վրայի իդեայից դեպի կենսունակ օազիս, որն այսօր է:

03

Skywell

Գովազդային նախագիծ, որը ցուցադրում է Skywell բրենդի վերջին մոդելներից մեկը: Ուսումասիրություններից հետո ստեղծեցինք մի պատմություն, որն ընդգծում է մեքենայի առաջադեմ տեխնոլոգիան և նրբագեղ դիզայնը: Ընդգծելով կայուն շարժունակության էությունը՝ մենք նպատակ ունեինք փոխանցել ոչ միայն մեքենայի կատարողականությունն ու արդյունավետությունը, այլև նրա դերը տրանսպորտի ապագայի ձևավորման գործում:

04

Medialive

Նախագիծ, ստեղծված առցանց խաղային ընկերության համար, որը լի է Վերածննդի դարաշրջանի հղումներով, ադապտացված հետևյալ ընկերության ստանդարտներին և բրենդինգին։ Զուգահեռներ անցկացնելով խաղի հեղափոխական առանձնահատկությունների և Վերածննդի ոգու միջև՝ ստեղծեցինք հոլովակ, որը նշում է ստեղծագործությունն ու տեխնոլոգիական առաջընթացը։

05

Sunny Side

Sunny side սթարթափ, սարք, որը յուրաքանչյուր տեղ ձեզ կապահովի տաք սնունդով։ Ահա այս մակարդակում էր սարքի կոնցեպտը, երբ Recart-ը խնդիր ստացավ ներկայացնել այն աշխարհի լսարանի համար։ Աշխատանքի մեջ ներգրավվելով մեծ թիմ և ուսումնասիրելով շուկան ստացանք վիզուալներ որոնք միանշանակ օգնեցին վաճառքին։

06

Kanri

Kanri smartstore-ը մեր առաջին հաճախորդներից մեկն է, ում հետ համագործակցությունը կատարվեց անկախ մի քանի հազար կիլոմետր հեռավորության։

07

Vook

Այս հոլովակի համար համապատասխան կադրեր ստանալու համար Recart-ի թիմը նկարահանումներ իրականացրեց Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայ քաղաքում։ Նկարահանվեց Vook արտասահմանյան պրոեկտի համար լուսանկարներ և վիդեոգովազդ։

08

10web

Նորարական երևույթ արհեստական ինտելեկտների ոլորտում, որը կարողանում է կրկնօրաինակել յուրաքանչյուր ինտերնետային էջ՝ իր ամբողջ ֆունկցիոնալությամբ։ Այս իդեայով նկարահանեցինք հումորային ֆուտուրիստիկ հոլովակ։

09

Trackit

Դրական գունավոր տեսահովոլավ՝ նկարահանված օրեգինալ սարքի դրամահավաքի համար որը նպատակ ունի թեթևացնել առօրյա կյանքի առկա խնդիրներ։

10

TI’ME

Being a global representative of aesthetic jewelry brands, TI'ME Armenian decided to shoot a video with the same mood, regardless of the fact that it is in reel format. That's how our cooperation started.

Մեզ վստահում են

Ֆիլմեր

ՕԹԹԿ

Recart-ը համապարփակ տեխնիկական ու ստեղծագործական սպասարկում ապահովեց՝ տեխնիկապես բարդ իրականացվող Սերժ Գաբյանի առաջին՝ «Օթը Թոթը Թվանքի կոթը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը։

OTTK poster

Save Trees

Սոցիալական հոլովակ, որը նկարահանվել է Արցախում՝ ներկայումս օկուպացված տարածքում։ Հոլովակում բարձրացվում է միշտ ակտուալ բնապահպանության կարևորության թեման, որը 2020 թվականին «Խօսք Առ» մրցանակի արժանացավ Calouste Gulbenkian հիմնադրամի կողմից:

Save Trees poster

At the Neurologist

60 վարկյանանոց ֆիլմ։ Հազվադեպ հանդիպող ֆորմատ, որը ոչ կարճամետրաժ է ոչ լիամետրաժ։ Recart թիմի ստեղծած այս կոնցեպտուալ ստեղծագործությունը 2021 թվականին Սիրակուսք (Իտալիա) քաղաքում տեղի ունեցող sec.60 փառատոնի ժամանակ արժանացել է Գրան պրիի։

At the Neurologist poster

Մոնտաժային ծառայություններ

Post Production, Recart

Հետարտադրական ծառայությունները ներառում են պրոֆեսիոնալ վիդեո մոնտաժ, ձայնային ձևավորում, գրաֆիկա և գունային մշակում: Մենք ձեր հում կադրերը վերածում ենք հղկված վերջնական վիճակի՝ ապահովելով բարձրորակ վիզուալ և գրագետ հետարտադրական արդյունք:

Վարձե՛ք մեր Dolly Track-ը

Ի՞նչ է Dolly Track-ը

Մեր բազմաֆունկցիոնալ Dolly track-ն ընձեռում է յուրահատուկ հնարավորություններ։ Կարգավորվող շերտերի և փորձառու թիմի շնորհիվ ապահովում ենք ձեր հոլովակի կամ ֆիլմի ավելի պրոֆեսիոնալ կադրային արդյունք:

Պարամետրեր

  • 2 technicans
  • DP seat 35 sm
  • Platfom 100*80 sm
  • Track 4.5 m (5PCS)
  • 360 turnstile mount
  • Bazooka set 7-95 sm
  • Apple box set 16 pcs
  • Griptrack (FORD transit)
  • Bowl Adapter Bracket 40 sm
  • Offset Euro/Elemac 75/100/150
Dolly Track, Recart

The Intersection of Commerce and Art

Կապվել